
Հարավային Կովկասի կայունությունը կարեւոր է թե՛ Թուրքիայի, թե՛ Իրանի համար։ Այս մասին ասել է Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Անկարայում իրանցի գործընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
Չավուշօղլուն նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են «3+3» եւ Ադրբեջան-Թուրքիա-Իրան ձեւաչափերով բանակցությունների անցկացման հարցերը։
Նախարարն ընդգծել է, որ ենթակառուցվածքային նախագծերը, որոնք նախատեսված է իրականացնել Հարավային Կովկասում, օգտակար կլինեն բոլորի համար։