
Կորեայի Հանրապետությունում նախագահական ընտրությունների համար երկօրյա վաղաժամ քվեարկությունը մայիսի 29-ին սկսվել է ողջ երկրում։ Հանրապետության ողջ տարածքում ընտրողների համար բաց են 3,5 հազար ընտրատեղամասեր, հաղորդել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ընտրատեղամասերը բաց կլինեն տեղի ժամանակով ժամը 06:00-18:00-ն (Մոսկվայի ժամանակով 00:00-12:00-ին): Քվեարկության հիմնական օրը հունիսի 3-ին է, մայիսի 20-25-ին արտերկրի ընտրատեղամասերում տեղի է ունեցել վաղաժամ քվեարկություն։ Ավելի վաղ նախագահի ֆավորիտ Լի Չժե Մյոնն ասել էր, որ քվեարկելու է վաղաժամկետ քվեարկության առաջին օրը: Նման պլանների մասին խոսել են նրա գլխավոր մրցակից Կիմ Մուն Սուն եւ մեկ այլ թեկնածու Լի Չժուն Սոկը։ Կորեայի Հանրապետության բնակչությունը մոտավորապես 51,6 միլիոն մարդ է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Կորեայի Հանրապետության մոտավորապես 44,3 միլիոն քաղաքացիներ երկրում ընտրելու իրավունք ունեն։ Տեղի ժամանակով ժամը 09:00-ի դրությամբ արտահերթ ընտրություններին մասնակցությունը կազմել է 3,5 տոկոս: