Կորեայի Հանրապետության ոստիկանությունն ստուգում է նախագահ Յուն Սոկ Յոլի անձնական հեռախոսի զանգերի պատմությունը դեկտեմբերի 3-4-ի ռազմական դրության իրադարձությունների հետաքննության շրջանակում։ Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը։
Հատուկ քննչական խմբին հետաքրքրում է, թե արդյոք եղել են զանգեր այդ իրադարձությունների այլ կարեւոր մասնակիցներին։ Ոստիկանները ստացել են համապատասխան օրդեր։ Իրավապահ մարմինները մտադիր են նաեւ ստանալ այն հեռախոսի հասանելիությունը, որն օգտագործվում է փակ կապի համար։
Ոստիկանությունը ստացել է փաստաթուղթ, որը նախագահ Յուն Սոկ Յոլը հանձնել է ֆինանսների նախարար Չհվե Սան Մոկին ռազմական դրություն հայտարարելուց առաջ։ Գործակալության տվյալներով՝ գրության մեջ թվարկվել են միջոցները, այդ թվում խորհրդարանը պահելու ծախսերի կրճատումը եւ նրա բյուջեի կազմավորումը ռազմական դրության պայմաններում։
Ոստիկանները հարցաքննել են կառավարության դեկտեմբերի 3-ի նիստի 12 մասնակիցներից 10-ին։ Ոստիկանություն չեն ներկայացել նախագահ Յուն Սոկ Յոլը եւ պաշտպանության նախարար Կիմ Յոն Հյոնը։ Իրավապահ մարմինները ենթադրում են, որ նիստը ռազմական դրություն հայտարարելուց առաջ անցկացվել է մի շարք ընթացակարգային խնդիրներով՝ հաշվի առնելով խորհրդակցության արձանագրության բացակայությունը։