
Հարավային Կորեայի կառավարությունը նախագահական ընտրությունների օրը նշանակել է հունիսի 3-ը, հայտնում է Renhap-ը։ Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը հաստատել է անցյալ շաբաթ երկրի նախագահ Յուն Սեոկ Յոլի իմփիչմենթը: Դեկտեմբերին նրան հեռացրել են իշխանությունից։
Ազգային ընտրական հանձնաժողովն արդեն սկսել է թեկնածուների վաղաժամ գրանցումը։ Նրանք պետք է գրանցվեն մինչև մայիսի 11-ը, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մայիսի 12-ին: Ըստ օրենքի՝ նախագահի պաշտոնին հավակնող ցանկացած պետական ծառայող պետք է հրաժարական տա ընտրություններից առնվազն 30 օր առաջ, այսինքն՝ մայիսի 4-ին։
2024 թվականի դեկտեմբերի 3-ին Յուն Սեոկ Յոլը որոշել էր երկրում ռազմական դրություն մտցնել՝ ընդդիմությանը մեղադրելով հակապետական գործունեության և ապստամբություն նախապատրաստելու համար։ Սակայն ռազմական դրությունը չեղարկվել էր հենց հաջորդ օրը։ Դեկտեմբերի 14-ին Յուն Սեոկ Յոլին իմփիչմենթի են ենթարկել։ Նախագահի պաշտոնը ստանձնել է վարչապետ Հան Դեոկ Սուն, սակայն Ազգային ժողովը նրան նույնպես իմպիչմենտի է ենթարկել: