Հարավային Կորեայի նախագահի թեկնածուն խոստացել...

Հարավային Կորեայի նախագահի լիբերալ թեկնածու Լի Չժե Մյոնը երկուշաբթի հայտնել է, որ ընտրվելու դեպքում կձգտի վերականգնել Սեուլի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ կապը, այդ թվում՝ ռազմական թեժ գծի միջոցով, հաղորդել է Reuters-ը: Նախկինում Հարավային եւ Հյուսիսային Կորեաները շփվում էին թեժ գծերի միջոցով, սակայն Փհենյանը դադարեցրել է զանգերին պատասխանել 2023թ.՝ երկու հարեւան երկրների հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին։ Հունիսի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունների հարցումներում առաջատար Լին նաեւ ֆեյսբուքյան գրառման մեջ գրել է, որ «կայուն կկառավարի» հարաբերությունները Չինաստանի հետ, որը, ըստ նրա, հասել է «ամենավատ վիճակին» նախորդ վարչակազմի օրոք։ Նա խոստացել է փոխակերպել ԱՄՆ-Հարավային Կորեա հարաբերությունները համապարփակ ռազմավարական դաշինքի եւ հիմնովին լուծել Ճապոնիայի հետ կապված անցյալի պատմական եւ տարածքային խնդիրները՝ միաժամանակ ամրապնդելով Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի միջեւ համագործակցությունը։