Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի (Խորհրդարանի) քարտուղարությունը երկրում քաղաքական ճգնաժամի ֆոնին արգելել է Ազգային հետախուզական ծառայության անդամների այցելություններն օրենսդրական շենքեր։ Այս մասին հայտնում է The Korea Herald թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Նրանց տեղեկություններով՝ ժամանակավորապես արգելափակված են հետախուզական ծառայության աշխատակիցների անցումները դեպի խորհրդարանի շենքեր։ Արգելքը գործում է դեկտեմբերի 4-ից։
Ավելի վաղ, Հարավային Կորեայի խորհրդարանը ամբողջությամբ արգելել էր զինվորականների, ոստիկանների և ազգային պաշտպանության նախարարության աշխատակիցների այցելությունը իր շենք։