Հարաբերությունների կարգավորման ձգձգումը լուրջ...

Ադրբեջանը հանդես է գալիս դիրքորոշմամբ, որ ԼՂ  հակամարտությունը մնացել է անցյալում եւ կայուն խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է համագործակցություն:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: 

«Բաքվի դիրքորոշումն այն է, որ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է եռակողմ հայտարարությունների լիակատար եւ անվերապահ կատարում: Դա ամբողջ տարածաշրջանի զարգացման գրավականն է։ Հարաբերությունների կարգավորման ձգձգումը լուրջ ռիսկեր է պարունակում», - ընդգծել է նա ։

«Բաքուն բարձր է գնահատում Մոսկվայի դերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում»,- հավելել է նախարարը: