ՀԱՊԿ -ը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայ...

Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունների իրականացման գործում, քննարկել, թե ինչ պետք է անել  դրանց շուտափույթ իրագործման համար։

Այս մասին Աստանայում՝ ԱՊՀ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС-ը։

«ՀԱՊԿ –ը  պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը», - հայտնել Է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Արարատ  Միրզոյանն իր հերթին հանդիպմանը նշել է, որ Եվրամիությունը որոշում է կայացրել փաստահավաք առաքելություն (fact-finding mission) ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման։