ՀԱՊԿ-ը կիբերանվտանգությունը սահմանել է որպես...

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն (ՀԱՊԿ) առաջնահերթություն է տալիս կիբերանվտանգության մարտահրավերների և սպառնալիքների կանխման համատեղ աշխատանքին: Այս մասին ասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովի հոդվածում, որը հրապարակվել է «Նացիոնալնայա օբորոնա» («Ազգային պաշտպանություն») հանդեսում:

«2025 թվականին Կազմակերպության աշխատանքի գլխավոր  ուշադրությունը կենտրոնացել է կիբերանվտանգության ապահովման վրա, քանի որ թվային տեխնոլոգիաների ներդրման համեմատ աճում է պետությունների համար կարևոր ենթակառուցվածքների խոցելիությունը: Կազմակերպության խնդիրն է անցնել  կիբերանվտանգության մարտահրավերների և սպառնալիքների կանխման համատեղ լուծումների մշակման», - ասված է հոդվածում:

Թասմաղամբետովի խոսքով՝ այդ նպատակով ՀԱՊԿ քարտուղարությունը մի շարք նախաձեռնություններ է մշակել Ղրղզստանի հետ համատեղ, որը Կազմակերպությունում նախագահող երկիրն է: Արդյունքում 2025 թվականի հունիսին Ղրղզստանի Իսիկ Կուլի մարզում տեղի է ունեցել կիբերանվտանգությանը նվիրված ՀԱՊԿ առաջին միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցել են ավելի քան 200 պատվիրակներ ՀԱՊԿ անդամ պետությունների պրոֆիլային կառույցներից, ինչպես նաև տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ կազմակերպությունը շարունակում է հետևողականորեն կատարել իր այն գործառնությունները, որոնք կազմում են նրա գործունեության հիմքը  քաղաքական և ռազմական ոլորտներում մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ: Մասնավորապես, կանոնավոր կերպով անցկացվում են խորհրդակցություններ, վարժանքներ, գործում են մի շարք հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր, զարգանում է խորհրդարանական համագործակցությունը: