ՀԱՊԿ-ը չպետք է Ղարաբաղում կռվեր Երեւանի համար, այս դեպքում Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշում է գործակալությունը, ՌԴ նախագահը նաև չի բացառել, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ում լրիվ դրույքով աշխատանքի։ Նա հավելել է, որ Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին և աջակցում է կազմակերպության գագաթնաժողովի բոլոր փաստաթղթերին։