ՀԱՊԿ-ն արտահերթ նիստ կգումարի՝ Հայաստանին օգն...

Հայաստանում ՀԱՊԿ առաքելության արդյունքները և  Երևանին օգնություն ցուցաբերելը կքննարկվեն հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այժմ մշակվում է ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նստաշրջանի անցկացման հարցը։

Բոլոր հարցերի վերաբերյալ որոշումները կկայացնեն Կազմակերպության ղեկավարները», - նշել է Զախարովան։