Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քննարկումներին, սակայն դե-յուրե շարունակում է մնալ միավորման անդամ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
«Գիտեք, մենք վաղուց ենք քննարկում այս հարցը։ Այսօրվա դրությամբ դե-ֆակտո Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ շրջանակում հարցերի քննարկմանը, դե-ֆակտո Հայաստանը չի ուղարկում իր աշխատակիցներին, զինծառայողներին և ՀԱՊԿ քարտուղարության աշխատակիցներին քվոտային պաշտոնների, և արդեն երրորդ տարին Հայաստանը չի վճարում անդամավճարները։ Բայց դե-յուրե նրանք մնում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ», — նշել է նա։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Հայաստանը լուրջ ներդրում է ունեցել ՀԱՊԿ-ի զարգացման գործում, իսկ հայ ժողովուրդը տարբեր ժամանակահատվածներում աջակցել է երկրի ղեկավարության բոլոր նախաձեռնություններին։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ հանդես է գալիս հանրապետությունը ՀԱՊԿ-ից դուրս բերելու օգտին և գոհ կլինի, եթե դա տեղի ունենա։ Նրա խոսքով՝ դա կազատի Երևանին երկընտրանքից՝ դուրս գալ, թե դուրս չգալ կազմակերպությունից։



