ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին էսկալացիոն գոտի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել, որքան գիտեմ։ Այդուհանդերձ, որոշումը կայացվել է միայն երեկ ուշ երեկոյան, բայց այն դեռ պետք է ձևավորվի, պետք է հասնել այնտեղ»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ ի պատասխան համապատասխան հարցի։