Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ...

Արդարադատության նախարարությունն առաջիկա շաբաթների ընթացքում, որոշակի պարբերականությամբ, այս ձևաչափով կներկայացնի Արդարադատության նախարարության՝ նախորդ տարվա ընթացքում քաղաքացիներին առնչվող ոլորտներում արձանագրած ձեռքբերումները։

Այս հրապարակումը վերաբերում է 2020 թվականի հուլիսի 22-ին, Երևանի կենտրոնում` Վազգեն Սարգսյան 3 հասցեում, գործարկված Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակին: Այն բացումից հետո՝ շուրջ հինգ ամիսների ընթացքում (մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31), սպասարկել է 13 հազար 650 քաղաքացու։

Հիշեցնենք, որ Միասնական գրասենյակում մատուցվում են՝

  • Իրավաբանական անձանց ռեգիստրի գործակալության,
  • Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,
  • Ազգային արխիվի,
  • Սոցիալական ապահովության ծառայության,
  • Կադաստրի կոմիտեի, 
  • Պետական եկամուտների կոմիտեի, 
  • Միգրացիոն ծառայության, 
  • Թաղման բյուրոյի շուրջ 97 ծառայություններ։ 

Նույն վայրում նոտարական ու Անձնագրերի և վիզաների վարչության ծառայությունները՝ շուտով։

Այս կառույցներից միաժամանակ ծառայություններ ստանալու համար այլևս անհրաժեշտ չէ  այցելել տարբեր հասցեներում գտնվող պետական մարմիններ։ 

Արդարադատության նախարարությունը նախատեսում է առնվազն մեկական Միասնական գրասենյակներ գործարկել յուրաքանչյուր մարզկենտրոնում (այս պահին Իջևանում այն արդեն գործում է Հայփոստի բաժանմունքում (Երևանյան 10)):

Հաշվետվության տեսանյութը՝ այստեղ։

 

   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն