Երևանում հուլիսի 5-ի ցերեկը, հուլիսի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ հանրապետության տարածքում հուլիսի 5-ի ցերեկը, հուլիսի 6-ին, 7-ին, 9-ին, 10-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-10-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Հուլիսի 8-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում կտեղա կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-22մ/վ արագությամբ:
Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։
Արցախում հուլիսի 5-ին և 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: