Հանրապետությունում այսօր հնարավոր է կարճատև ա...

Երևանում նոյեմբերի 11-ին կեսօրից հետո, 12-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։
Նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Մարզերում նոյեմբերի 11-ին կեսօրից հետո և 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-ի գիշերը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։