Հանրապետականները Կոնգրեսում մշակում են օրինագ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կուսակից հանրապետականները​​ Կոնգրեսում մշակում են օրինագիծ, որը թույլ կտա այսուհետև չդադարեցնել դաշնային կառավարության աշխատանքը։

 Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  պատասխանելով այն հարցին, թե ինչ են անում հանրապետականները, որպեսզի թույլ չտրվի շաթդաունի կրկնություն, Թրամփը հայտարարել է, որ օրենսդիրները «փորձում են  կազմել օրինագիծ»։

«Դա մի օրինագիծ է, որով կրկնել դա (խմբ.՝ շաթդաունը) երբեք չի ստացվի, դուք չեք կարող կանգնեցնել կառավարության աշխատանքն այն պատճառով, որ փորձում եք փոխել գործարքի պայմանները», - հայտարարել է ԱՄՆ ղեկավարը։

ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը, որը դարձել է երկրի պատմության մեջ ամենաերկարատևը, սկսվել է հոկտեմբերի լույս 1-ին՝ ֆինանսավորման բացակայության պատճառով։ Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Կոնգրեսում կառավարող Հանրապետական ​​և ընդդիմադիր Դեմոկրատական ​​կուսակցությունների ներկայացուցիչները չեն կարողացել համաձայնության գալ ծախսերի մի շարք հոդվածների, այդ թվում՝ առողջապահության ոլորտի ծախսերի վերաբերյալ։ Դեմոկրատներն ու հանրապետականները միմյանց մեղադրում են քաղաքական նպատակներով շաթդաուն առաջացնելու և այն ձգձգելու համար:

ԱՄՆ Սենատն ավելի վաղ վերջնականապես հաստատել է շաթդաունն ավարտելու մասին օրինագիծը և այն ուղարկել Ներկայացուցիչների պալատ հաստատման։