Հանելուկային է ժեխի վարքագիծը, ովքեր հավատում...

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բոլոր հարցերով հայերը բաժանվում են երկու խմբի. մարդկանց, ովքեր չեն հավատում Նիկոլին, եւ ժեխի՝ ովքեր հավատում են Նիկոլին։ COVID-ի պատվաստման հարցով հայերը միասնական են. նրանք չեն հավատում պատվաստմանը։

Այստեղ կապ չունի ոչ մի բժշկական մեկնաբանություն ու վիճակագրություն, ոչ էլ այն, որ աշխարհի տարբեր երկրներից գալիս են Հայաստան հատուկ պատվաստվելու համար, միեւնույն է, հայերը չեն հավատում պատվաստմանը։

Պարզ է մարդկանց դիրքորոշումը, ովքեր չեն հավատում Նիկոլին՝ եթե Նիկոլն ասում է, որ պատվաստումը լավ բան է, ուրեմն խաբում է, ուրեմն իրենք պետք է դեմ լինեն պատվաստմանը։ Բայց հանելուկային է ժեխի վարքագիծը, ովքեր հավատում են Նիկոլին, բայց չեն հավատում պատվաստմանը։ Երբ Նիկոլն ասում է, որ Շուշին դժգույն քաղաք է ու մեզ պետք չէ՝ նրան հավատում են, երբ ասում է, որ հդմ պահանջելով փրկում ենք տնտեսությունը՝ հավատում են, որ Որոտանը Էյվազլու է, հավատում են, բայց երբ խոսքը վերաբերվում է իրենց կյանքի հետ անմիջական կապ ունեցող հարցին՝ իրենց առողջությանը, չեն հավատում։

Ժե'խ, դե գնա պատվաստվիր, Նիկոլն է ասում։ Ինչո՞ւ ես հավատում, որ գերիները մի երկու ամիս կսպասեն, ինչո՞ւ ես հավատում Էյվազլուին ու Չայվազլուին, բայց պատվաստմանը չես հավատում։ Որովհետեւ քո մաշկի՞ն է վերաբերվում, որովհետեւ Հայրենիքը քոնը չէ, հանգիստ կարող ես հանձնել հանուն քո Նիկոլի, բայց հանուն Նիկոլի չես պատվաստվի՞։

Իրականում ժեխն էլ Նիկոլին չի հավատում, Նիկոլի ասածները ամենեւին էլ ժեխի տանձին չեն։ Բայց Նիկոլը մարմնավորում է ժեխի իդեալները՝ իդեալ չունենալը, արժեքներ չունենալը։ Նիկոլին տված քվեն նշանակում է քվե տալ սեփական փնթիությանը, անպատասխանատվությանը, ծուլությանը, բառադիությանը եւ նախանձին։ 

Դրա համար էլ Նիկոլը հաղթում է։