
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Աբովյան» բաժանմունքի ծառայողները, իրացնելով կենտրոնական մարմնի օպերատիվ վարչությունից ստացված տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացի Ա․Ղ․-ի կողմից «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձին բերված հանձնուքը։
Հանձնուքում առկա վերնազգեստի վրա ծառայողները նկատել են թմրամիջոցի նմանվող, կասկածելի զանգված՝ սպիտակ, փոշենման հետքերով։
Քաղաքացի Ա․ Ղ․-ն նույնպես ենթարկվել է խուզարկության, և նրա հագին եղած ներքնաշապիկի վրա ևս առկա է եղել թմրանյութի նմանվող, սպիտակ, փոշենման զանգված։
Ա․Ղ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։