Հանձնաժողովը Ղազախստանում կսկսի ուսումնասիրել...

Azerbaijan Airlines (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի կործանումը հետաքննող հանձնաժողովի անդամները Աստանա կժամանեն առաջիկայում եւ կսկսեն ուսումնասիրել սեւ արկղերը, որոնք վերծանվել են Բրազիլիայում։ Այս մասին տեղեկացրել են Ղազախստանի տրանսպորտի նախարարությունում։

«Առաջիկա օրերին սպասվում էոր վթարը հետաքննող հանձնաժողովի անդամները կժամանեն Աստանա՝ թռիչքի ձայնագրիչներից (սեւ արկղերիցվերծանված նյութերով։ Ժամանելուց հետո փորձագետները անմիջապես կսկսեն ուսումնասիրել նշված թռիչքի ձայնագրիչներից վերծանված տվյալները»,- նշվել է հաղորդագրությունում։

Դեկտեմբերի 25-ին Աքթաուի մերձակայքում կործանվել է բրազիլական Embraer 190 ավիաարտադրող ընկերության մարդատար ինքնաթիռըորը թռչում էր Բաքվից Գրոզնի։ Վերջին տվյալներով՝ ինքնաթիռում եղել են անձնակազմի 5 անդամ եւ 62 ուղեւորորոնց թվում եղել են ՌուսաստանիԱդրբեջանիՂազախստանի եւ Ղրղզստանի քաղաքացիներ։ Մահացել է 38 մարդ։

Ղազախստանի իշխանությունները որոշել են օդանավի թռիչքի ձայնագրիչներից ձայնագրությունները տեղափոխել Բրազիլիա, քանի որ ինքնաթիռն արտադրվել է այնտեղ։ Երկուշաբթի օրը Բրազիլիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների վթարների հետաքննության եւ կանխարգելման կենտրոնի աղբյուրները G1-ին հայտնել են, որ գործակալությունը ավարտել է ձայնագրությունների վերծանումը: O Globo թերթը հայտնել է, որ գերատեսչությունն արդեն համապատասխան տեղեկություն է ուղարկել Ղազախստանի իշխանություններին։