Հայաստանի Հանրապետության տարածքում տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 16 հազար 64 քաղաքացիներից 119-ը հունիսի 20-ի առավոտյան չեն ներկայացրել, ընդհանուր 114 տեղամասերում։
«Որևէ տեղամաս չունենք, որտեղ ներկայացված չլինի ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահը, իսկ տեղամասերից հինգում բացակայել է տեղամասի քարտուղար»,- ասաց Մուկուչյանը։
ԿԸՀ նախագահը հիշեցրեց, որ տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմված է 8 անդամից՝ երկու անդամ նշանակվում է տարածքային ընտրական հանձնաժողովի, իսկ մյուս վեց անդամներից յուրաքանչյուր երկուսը Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի կողմից։



