Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Հանդիպումը կայացել է որպես մասնավոր ընդունելություն։ Նախագահ Բայդենին ուղեկցել է առաջին լեդի Ջիլ Բայդենը։ Հանդիպման ընթացքում Սրբազան Քանայապետն ու ԱՄՆ նախագահը Առաքելական պալատի գրադարանում 15 րոպե զրուցել են, ինչը տեւողության առումով ռեկորդային կարելի է համարել։ Նշենք, որ Բայդենի նախորդներ Բարաք Օբամայի եւ Դոնալդ Թրամփի հետ Սրբազան Քանայապետի հանդիպումները տեւել են համապատասխանաբար 50 րոպե եւ 30 րոպե։ Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են համատեղ ջանքերն ուղղված մոլորակի փրկությանը, սանիտարական անվտանգության ամրապնդմանն ու կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարին, ինչպես նաեւ քննարկել են փախստականների խնդիրն ու միգրանտներին օգնություն հատկացնելու հարցը։ Անդրադարձ է կատարվել նաեւ մարդու իրավունքների պաշտպանությանը, դավանանքի ազատության եւ այլն։ Քննարկվել են նաեւ միջազգային օրակարգին առնչվող հարցեր, այդ թվում նաեւ հարցեր, որոնք նախատեսված են վաղը Հռոմում մեկնարկող «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ։



