Մանչեսթեր աշխատանքային այցիս շրջանակում ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության խորհրդարանական փոխպետքարտուղար, բնության նախարար Մերի Գրեգի հետ։ Այդ մասին տեղեկացնում են ՇՄ նախարարությունից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
Քննարկվել են նախապատրաստական աշխատանքների շրջանակում միջազգային գործընկերների ներգրավման և համագործակցության խորացման ուղղությունները՝ մասնավորապես կարողությունների զարգացումը, մասնագիտական օրակարգերի համադրման հնարավորությունները, ինչպես նաև համաժողովի հաջող անցկացման համար անհրաժեշտ կազմակերպչական և քաղաքական աջակցության ձևաչափերը։
Միաժամանակ, անդրադարձ է կատարվել նախորդ երեք հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին՝ ամփոփելով արդեն իրականացված քայլերը, արձանագրելով այն ուղղությունները, որտեղ անհրաժեշտ է արագացնել գործնական աշխատանքը, և նախանշելով հաջորդ փուլում համատեղ աշխատանքի կոնկրետ գործողությունների քարտեզը։



