
«Հրապարակը» գրում է.
Երեկ հրապարակվեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, որով նա անվավեր է ճանաչել 2023 թ. սեպտեմբերի 26-ին Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։
Այն ստորագրվել է հոկտեմբերի 29-ին, որի մասին մենք գրել ենք, սակայն այն ժամանակ ո՛չ հաստատում էին, ո՛չ հերքում։ Իշխանական շրջանակները տարածում են, թե դրա հրապարակումով փորձում են «սադրել Ադրբեջանին», հրահրել նոր սրացումներ, սակայն հրամանագիրը հրապարակվել է, քանի որ Հայաստանի իրավապահները, Արցախի կորստյան փաստի եւ լուծարման փաստաթղթի վրա հիմնվելով, գործեր են հարուցել բազմաթիվ համայնքապետերի նկատմամբ՝ համարելով, որ եթե Արցախը լուծարված է, եւ կա հրամանագիր, դիցուք՝ Ստեփանակերտի քաղաքապետը չէր կարող 2023-ի հոկտեմբեր-դեկտեմբերին տեղեկանք տրամադրել իր քաղաքի բնակիչներին, իսկ համայնքապետերը, ունենալով համայնքապետարանի կնիքը, տասնյակ նման տեղեկանքներ են տրամադրել, ասենք՝ մեքենաների վերագրանցման եւ այլ նպատակների համար, հաստատել են տվյալ արցախցու` Ստեփանակերտի բնակիչ լինելու հանգամանքը։ Հրամանագիրը որոշել են հրապարակել, որպեսզի Արցախի համայնքապետերին հանգիստ թողնեն՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար չդատեն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։