Համաշխարհային բանկը Պաղեստինին պատճառված վնաս...

Ռազմական գործողությունները Պաղեստինի տարածքում հանգեցրել են մոտ 14-20 մլրդ դոլարի ավերածությունների։ Այս մասին հայտնել է Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան Reuters-ի լրագրողների հարցազրույցում, որը հրապարակվել է երեքշաբթի։

Ինչպես նշել է Բանգան, «ընթացիկ գնահատականների համաձայն, որոնք ներկայացնում է ՀԲ-ն ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի հետ համատեղ», Պաղեստինում գույքի վնասն այժմ «մոտ է 14-20 մլրդ դոլարի»։ «Այս պատերազմից տնտեսական վնասը շատ բանով կախված է նրանից, թե որքան ուժեղ կտարածվի այն,- ընդգծել է նա։- Եթե չտարածվի, ապա, ամենայն հավանականությամբ, ավելի քիչ վնաս կպատճառի համաշխարհային տնտեսական համակարգին, քանի որ Գազայի հատվածը եւ Պաղեստինը համեմատաբար փոքր ավանդ են ներդնում համաշխարհային տնտեսությունում»։

«Եթե պատերազմը տարածվի տարածաշրջանում, ապա դա միանգամայն այլ խնդիր կլինի, քանի որ այդ դեպքում այն կընթանա այն վայրերում, որոնք մեծ ավանդ են ներդնում համաշխարհային տնտեսությունում, ինչպես դոլարային համարժեքով, այնպես էլ  հանածոների, մետաղների, նավթի եւ այլ տեսակետներից»,- պարզաբանել է ՀԲ նախագահը։

Պաղեստինի պետության վարչապետ Մուհամեդ Մուսթաֆան սեպտեմբերի 12-ին The Washington Post թերթում հրապարակված հոդվածում նշել է, որ ավերածությունների եւ բնակչության զոհերի մասշտաբները Գազայի հատվածում աննախադեպ են։ Նրա կարծիքով՝ վերականգնման համար կպահանջվեն վիթխարի ջանքեր միջազգային մակարդակով։