Համաշխարհային բանկն Ուկրաինային 750 մլն դոլար...

Համաշխարհային բանկը (ՀԲ) հայտարարել է Ուկրաինային 750 մլն դոլարի չափով օգնության նոր փաթեթի մասին։ Այս մասին հայտնել է իր Telegram ալիքում։

«Ֆինանսական միջոցները կտրամադրվեն «Աջակցող վերականգնման միջոցով առողջ հարկաբյուջետային կառավարման» (SURGE) ծրագրի շրջանակներում, որի նպատակն է աջակցել Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ բարեփոխումներին: Այս գումարի մի մասը կհատկացվի ADVANCE Ukraine հիմնադրամից՝ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ»,- գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով բանկին օգնության համար։

Շմիգալը պարզաբանել է, որ անհրաժեշտության դեպքում ֆինանսավորումը կարող է ավելացվել։