ՀԱՄԱՍ-ը պատրաստակամություն է հայտնել վայր դնե...

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստակամություն է հայտնել Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի շրջանակներում վայր դնել ծանր զինատեսակները, իսկ Միացյալ Նահանգները համաձայն է ընդունել նմանատիպ զինաթափման ձևաչափ, հաղորդում է արաբական «Asharq Al-Awsat»-ը հրատարակությունը՝ հղում անելով ամերիկացի միջնորդ Բիշար Բահբահին։

«Գազայի բանակցությունների գլխավոր միջնորդ Բիշարա Բահբահը հայտնել է, որ Համասի շարժումը, որի հետ նա մի շարք բանակցություններ է վարել, իրեն հայտնել է, որ բաց է ծանր զենքը վայր դնելու հնարավորության համար և պատրաստ է դա անել», — ասվում է հաղորդագրության մեջ։

Բահբահը նաև նշել է, որ ամերիկյան վարչակազմը իրեն հայտնել է Վաշինգտոնի՝ նման ձևաչափը ընդունելու պատրաստակամությունը։

Ավելին, ՀԱՄԱՍ-ը խոստացել է չմշակել որևէ զենք Գազայի հատվածում կամ մաքսանենգ ճանապարհով զենք չներմուծել այնտեղ։ Բահբահը ընդգծել է, որ սրանք կարևոր կետեր են, սակայն Իսրայելը պնդում է ՀԱՄԱՍ-ի բոլոր թունելների ապամոնտաժման վրա՝ որպես զինաթափման գործընթացի մի մաս։

Միջնորդը մտահոգություն է հայտնել, որ նման զինաթափման ձևաչափը, որը կներառի թունելների լիակատար վերացումը, կարող է տարիներ տևել, ինչը, իր հերթին, զգալիորեն կդանդաղեցնի Գազայի վերականգնման գործընթացը։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին։ Համաձայնագրի շրջանակներում շարժումն ազատ է արձակել 20 պատանդների, որոնք Գազայում պահվում էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ից։ Սա նշանակում է, որ մնացած բոլոր պատանդներն ազատ են արձակվել։ Համաձայնագրի պայմանների համաձայն՝ պաղեստինյան կողմը պետք է Իսրայելին վերադարձնի իր տիրապետության տակ մնացած բոլոր 28 մարմինները։