ՀԱՄԱՍ-ը միջնորդների հետ ձեռք է բերել համաձայն...

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը համաձայնության է եկել եգիպտացի միջնորդների հետ՝ Իսրայելի հետ Գազայի հատվածում հրադադարի եւ պատանդների ազատման գործարքի վերսկսման համաձայնությունները պահպանելու համար։ Այս մասին գրել է Jerusalem Post թերթը։ Ինչպես նշել է պարբերականը՝ հղում կատարելով Մեծ Բրիտանիայում տեղակայվող Al-Araby Al-Jadeed լրատվական կազմակերպության եգիպտական ​​աղբյուրներին, ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ գործարքը կպահպանվի «իր սկզբնական տեսքով»՝ մարդասիրական օգնության եւ վառելիքի դիմաց։ Գազա մատակարարումները պետք է տեղի ունենան հինգշաբթի, որից հետո ՀԱՄԱՍ-ը կհայտարարի երեք պատանդների անունները, որոնք ազատ կարձակվեն շաբաթ օրը։Փետրվարի 10-ին ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի ներկայացուցիչ Աբու Ուբայդան հայտնել էր, որ պատանդների նոր խմբի ազատ արձակումը, որոնք պետք է տուն վերադառնային փետրվարի 15-ին, հետաձգվել է։ Շարժումը կարծում է, որ Իսրայելը խախտել է գործարքի պայմանները, երբ «հետաձգել է տեղահանվածների վերադարձը անկլավի հարավից հյուսիս, կրակ բացել Գազայի բնակիչների վրա եւ չի ապահովել անհրաժեշտ քանակությամբ մարդասիրական օգնության բոլոր տեսակները»։ Փետրվարի 11-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սպառնացել էր վերսկսել ինտենսիվ մարտերը Գազայում, եթե ՀԱՄԱՍ-ը փետրվարի 15-ի կեսօրն ազատ չարձակի իսրայելցի պատանդներին։