
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հրաժարվում է բանակցություններ վարել միջնորդների հետ, քանի դեռ Իսրայելը չի ազատել մի խումբ բանտարկյալների, որոնք պետք է ազատ արձակվեին փետրվարի 22-ին։ Այս մասին հայտարարել է շարժման ներկայացուցիչ Մահմուդ Մարդավին։
«Թշնամու հետ միջնորդների միջոցով բանակցություններ չեն լինի մինչև գերիների ազատ արձակումը, ինչը համաձայնեցվել է 6 իսրայելցի պատանդների [փոխանցման] դիմաց»,- ներկայացուցչի խոսքն է մեջբերում Al Jazeera հեռուստաալիքը։