ՀԱՄԱՍ-ը հրապարակել է 30 անձանց ցուցակը, որոնք...

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրապարակել է 30 պաղեստինցիների ցուցակը, որոնք նոյեմբերի 30-ին պետք է ազատ արձակվեն իսրայելական բանտերից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով կազմակերպության հաղորդագրությանը:

ՀԱՄԱՍ-ի հրապարակած ցուցակում ընդգրկված է 8 կին և 22 դեռահաս։

Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությունը նոյեմբերի 29-ին համաձայնության էին հասել 6 օր տևող հրադադարն առնվազն ևս մեկ օրով երկարաձգելու շուրջ, որպեսզի բանակցողները շարունակեն աշխատել իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների փոխանակման գործարքի վրա:

Հոկտեմբերի 7-ին Իսրայել ներխուժման ժամանակ ՀԱՄԱՍ-ի զինյալները սպանել էին 1200 մարդու։ Իսրայելի ռմբակոծությունների, այնուհետև՝ ցամաքային ներխուժման ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 15 000-ը։