ՀԱՄԱՍ-ը հայտնել է Իսրայելի հետ համաձայնության...

ուրջ  2000 պաղեստինցի բանտարկյալներ, այդ թվում՝ 250 ցմահ ազատազրկման դատապարտվածներ, ազատ կարձակվեն Իսրայելի բանտերից այն համաձայնագրի շրջանակներում, որը ձեռք է բերվել ՀԱՄԱՍ արմատական շարժման և Իսրայելի միջև: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտնել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության ներկայացուցիչը:

«Գործարքի առաջին փուլում մեկ խմբաքանակով կազատեն 20 պատանդների, դրա փոխարեն (Իսրայելի) օկուպացիոն իշխանությունները բանտերից ազատ կարձակեն ավելի քան 2000 պաղեստինցի կալանավորների, որոնց թվում 250-ը՝ ցմահ դատապարտվածներ», - նշել է արմատականների ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերել է Maan լրատվական գործակալությունը: 

Պաշտոնյան մանրամասնել է, որ ազատ արձակվող պաղեստինցիների խմբում «1700 հոգու բանտ են նստեցրել 2023 թվականի հոկտեմբերին Գազայում պատերազմի սկսվելուց հետո»: