ՀԱՄԱՍ-ը չի մեղմացնում դիրքորոշումը պատանդների...

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չի մեղմացնում դիրքորոշումը պատանդների գործարքի վերաբերյալ՝ չնայած Գազայի հատվածում վերսկսված մարտերին։ Այս մասին հայտնել է The Jerusalem Post թերթը՝ իսրայելցի պաշտոնյաներին հղում կատարելով։

«Չկան ազդանշաններնշաններոր ՀԱՄԱՍ-ը ներկայում փոխում է դիրքորոշումն այս հարցում»,- մեջբերել է պարբերականը պաշտոնյայի խոսքերը։

Մշակույթի նախարար Միկի Զոարը հայտնել էոր «Իսրայելը լուծում է փնտրում՝ կա՛մ բոլոր պատանդների վերադարձՀԱՄԱՍ-ի վտարում եւ կազմակերպության զինաթափումկա՛մ Գազայի հատվածի ամբողջական օկուպացիա եւ Իսրայելի վերահսկողություն»:

Ռազմական գործողությունները շարունակելու հարցում բոլոր նախարարների միջեւ կա կոնսենսուս, ընդգծել է թերթը։