Սիրիայում հոկտեմբերի 25-ին տեղի հայկական կազմակերպությունները բողոքի հզոր ակցիա են անցկացրել: «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այն ուղղված էր թուրք-ադրբեջանական ոտնձգությունների դեմ: Հալեպի Ազիզիե շրջանում ակցիայի մասնակիցները երթ են անցկացրել «Արցախը Հայաստան է» , «Վերջ ցեղասպանությանը» , «Հաղթելու ենք» և այլ վանկարկումներով։
Ավելի քան 3000 հալեպահայեր, պետական, կրոնական, կուսակցական ներկայացուցիչներ իրենց զորակցությունն են հայտել Արցախի հայության արդար պայքարին։








