Հալեպի նահանգում դաժան բախումներ են տեղի ունե...

«Սիրիական դեմոկրատական ուժերի» (ՍԴՈՒ) քրդական ջոկատները լույս երկուշաբթի գիշերը Հալեպի նահանգում՝ Թիշրին ամբարտակի շրջանում, բախումների մեջ են մտել նոր իշխանությանը ենթակա սիրիական բանակի հետ, հայտնում է Syria TV հեռուստաալիքը՝ հղում անելով Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) բանակի 72-րդ բրիգադի իր ռազմական աղբյուրին։

«ՍԴՈՒ-ն գրոհել է դիրքերը Թիշրին ամբարտակի ուղղությամբ։ Մեր դիրքերը գրոհի են ենթարկվել ամբարտակի շրջանում՝ Սիրիաթել բարձունքի վրա»,- հեռուստաալիքը մեջբերում է աղբյուրի խոսքը։

ՍԱՀ բանակին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը երկու հենակետերի նկատմամբ, որոնք ավելի վաղ գրավվել էին քրդերի կողմից։

«Դաժան մարտերից հետո դեպքի վայր են ուղարկվել բանակի ուժեղացման մեծ շարասյուներ»,- նշում է աղբյուրը։

Քրդերի և բանակի միջև զինված լարվածության սրման պատճառը հեռուստաալիքը չի հստակեցնում։