Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից հեռացրել...

Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից` լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով: Այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Հիշեցնենք, որ այսօր Factor TV-ին տված հարցազրույցում պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ սառեցնում է իր համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ։

Ավելի ուշ սոցցանցի իր էջում հրապարակում է արել՝  հայտնելով, որ շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության անդամ: