
Հայ-ադրբեջանական սահմանին այսօր՝ հոկտեմբերի 3-ի երեկոյան, 28-ամյա պայմանագրային զինծառայող է զոհվել՝ Մ.Ա.-ն։ Այս տեղեկությունը հաստատել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Արծրուն Հովհաննիսյանը գրում է․
«Այսօր հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։ Ադրբեջանական կողմի այս սադրանքները անպատասխան չեն մնա։ Ցավակցում ենք Մուշեղ Աբովյանի հարազատներին և ընտանիքի անդամներին։
Այս դեպքը նախորդ օրվա վիրավորի հետ կապ չունի»։
Հավելենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 1-ին հակառակորդի կրակոցից վիրավորված զինվորը նույնպես մահացել է։