Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառ...

Երեկ հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի վիրահատությունն անցել է բարեհաջող։

«Նրա վիճակը կայուն է, դրական դինամիկայով», - Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նշենք, որ զինծառայողը վիրավորում էր ստացել գլխի շրջանում։ Նա ուղղաթիռով Տավուշից տեղափոխվել է Երևան։