Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնում ԲԴ...

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր դռնփակ նիստում քննարկելով Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղը համալրելու վերաբերյալ հարցը՝ որոշել է Հանրապետության նախագահին այդ պաշտոնում առաջարկել նույն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանի թեկնածությունը։

Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից: Նշենք, որ Խաչիկ Ղազարյանը տարեվերջին նշանակվել էր հակակոռուպցիոն դատարանի դատավոր: