Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանը կքննարկի ԵՄ–Հայա...

Եվրախորհրդարանի պատգամավորները հաջորդ շաբաթ կքննարկեն Եվրամիության հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Եվրախորհրդարանի կայքում հրապարակված՝ մարտի 14–ի լիագումար օրակարգում ընդգրկված են նաեւ այս երկու հարցերը։

Հայաստան–Եվրամիության հարաբերությունների վերաբերյալ զեկույցը կներկայացնի Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւը։