Ինչպես կանխատեսել էինք, Գյումրու ՏԻՄ ընտրություններն առանձնացան պասիվ մասնկացությամբ: Պարզ էր նաև, որ ընտրողների մասնակցության չորացումը, հնարավորություն էր տալու իշխանական լծակներին տիրապետող ուժերին փայլուն մանևրել:Այդպես էլ եղավ. ինչպես «Քաղաքացիական պայմանագիրը», այնպես էլ «Բալասանյան դաշինքը» օգտվեցին էլեկտորալ իներտությունից:
Փորձենք դասավորել փաստերը. ըստ էության, «Բալասանյանը դաշինքը» չտարավ ակտիվ քարոզարշավ:Դա տեսանելի էր: Չներկայացրեց այնպիսի ծրագիր, որը գրավեր հասարակությանը: Դաշինքը գլխավորող երիտասարդ «կոմունալշչիկը», կորոնոասվիրոսի պատճառով, չմասնակցեց քարոզարշավին: Իսկ ինքը՝ Գյումրու արդեն նախկին քաղաքապետը, որն իր ազգանունը համարել էր հիմնարար գործոն թիմին առաջ մղելու համար, բուժվում է ԱՄՆ-ում: Ինչպես գրեց մամուլը՝ծանր հիվանության պատճառով:Այս իրավիճակում, ՀՀ վարչապետի աթոռում հայտված Նիկոլ Փաշինյանն, իր գյադակրատիայից ստանալով հաղթական այնպիսի ազդակներ, որոնք կարող էին շուռ տալ իրավիճակն իրենց օգտին,Գյումրիում նշանակեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Այս անձն էլ սկսեց կադրային հայեցողական հունձը Գյումրու քաղաքապետարանում:
ՀՀ վարչապետի աթոռում հայտնվածի հենց այս որոշումը դարձավ, թերևս,այն տրիգերը, քաղաքական այն «կարմիր լաթը», որը միավորեց «Բալասանյան դաշինքի» կարծրացած ու հուսահատված թիմը:
Գյումրու քաղաքապետարանում աշխատում է 200-ից ավելի, իսկ ենթակայության կառույցներում՝ հազարավոր մարդիկ:Այդ մարդկանց համար պարզ էր, որ քաղաքային իշխանության մեջ դասավորվել հավակնող Նիկոլ Փաշինյանի գյադակրատիան ֆաշիստական սելեկցիայի է ենթարկելու քաղաքապետարանի և ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցներին: Այսինքն, կիրառելու է ճիշտ այն մեթոդաբանությունը, որը 2012 թվականին գործի դրեց Սերժ Սարգյսյանի կողմից Գյումրու քաղաքապետի պաշտոնում նշանակված, քաղաքական ռենեգատ Սամվել Բալասանյանը:
Գյումրու նախկին քաղաքապետի ազգանունով դաշինքը, հասկանալով գլխի գալիքը, անցավ գործի հենց ընտրությունների օրը. ավտոբուսներով մարդ բեռնել- տեղափոխելը, տվեց իր արդյունքը:
Ինչպես ընդունված է հայ իրականության մեջ, մարդիկ ընտրում են հներին, որովհետև նորերը դեռ բանի տեր չդարձած, սկսում են հաբռգել:Գյումրեցիները ոչ թե նախկին քաղաքապետի դաշինքին ընտրեցին, այլ իրենց ատելությունը ցույց տվեցին փաշինյանական թայֆային:Նրանք, ովքեր գյումրեցիների բնութագրմամբ, իրենց տան համար հլը հաց առած էլ չկան, քաղաք ղեկավարելու ցանկություն ունեն:Արդյունքում, Գյումրվա «գամբիտը» Ն. Փաշինյանի գյադակրատիային շեղեց սպասվելիք արդյուքներից:
Ինչ սպասել առաջիկայում
Կան միամիտներ, որոնք կարծում են, թե «Բալասանյան դաշինքը» չի գնա գյումրիական կոալիցիայի Ն. Փաշինյանի թիմի հետ: Նախ, նշենք , որ այդ դաշինքի առաջին համար «կոմունալշչիկ» Վարդգես Սամսոնյանն արդեն իսկ իր՝ 18.10.2021 թվականի հայտարարության մեջ, ասել էր. «Ի շահ Գյումրու ծառայելու ճանապարհին հաղթող եւ պարտվող կողմեր չկան․ մենք չենք պատրաստվում անցկացնել բաժանարար գծեր, փոխարենը հակված ենք ստեղծել եզակի համագործակցության հարթակ՝ քաղաքի շահերին ծառայելու նպատակով»: Սա պարզ, թափանցիկ ակնարկ էր, որ լինելու է կոալիցիա և չի լինելու ընդդիմություն: Երկրորդ. պետք չէ մոռանալ, որ «Բալասանյան դաշինքի» տիկնիկավարը հենց ինքը Բալասանյանն է և ոչ մի Սամսոնյան կամ Երվանդյան այդ դաշիքնից, չի որոշելու Գյումրի քաղաքի ավագանու ապագա մոդելը: Նիկոլ Փաշինյանի հետ իրակական բանակցողը լինելու է հենց Սամվել Բալասանյանը:Հարց. որևէ մեկը սպասու՞մ է Բալասանյանից ընդդիմադիր կեցվածք կամ Փաշինյանի հետ չհամագործակցելու որոշում:Երբեւ՞է Բալասանյանն օրվա իշխանություններին հակառակ գնացե՞լ է:
Տարբեր կուսակություններին անդամագրվող ու դրանցում տաքուպաղ տեղ ունեցող Բալասանյանն այն անձանցից է, որը միշտ հարմարվում է իրավիճակին, որդեգրում է օրվա իշխանության համակարգային մտածողությունը:Ինչպես ընդունված է ասել քաղաքապկանության մեջ ՝ «քաղաքական կենդանի է»՝ միշտ կարիք ունի սնվելու, չունի սկզբունք, հավատամք ու դավանանք: «Քաղաքական կենդանին » խաղ է սիրում:Խաղն իր դեպքում՝ քաղաքական առուծախն է։ Այնպես որ, ֆոլմալ առումով, Ն. Փաշինյանի պարտությունը Գյումրիում կարող է կոնվերտացվել քաղաքական անձնաշահության։Ու հետո հանկարծ պարզ կդառնա,որ այս ամենը պլանավորված կուլիսային խաղ էր։
Իսկ այդպես կարելի է մտածել, քանի որ Գյումրու ընտրություններից ամիսներ առաջ Գյումրիում շրջանառվում Բալասանյանին Ն. Փաշինյանի առաջարկի մասին լուրը:Այն է՝ քաղաքական որևէ ֆորմատով, ներկայացնել իշխանության թիմը: Բալասանյանն ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, մերժել էր այդ առաջարկը: Այն, որ Բալասանյանն ընդունելի անձ է Փաշինյանի համար, վկայեցին ինչպես ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի՝ 2021 թվականի դեռևս հուլիսին Գյումրիում արած ՝«Բարձր եմ գնահատում քաղաքապետի աշխատանքը, մնացածը հաջորդիվ»,-հայտարարությունը (https://www.armtimes.com/hy/article/218442), այլև հենց Սամվել Բալասանյանի պատասխանը լրագրողներից մեկի տրված հարցին դեռևս 2018 թվականին: «Գո՞հ են նոր իշխանությունները Ձեր աշխատանքից հարցին, Սամվել Բալասանյանը վստահ ասաց. դժգոհելու առիթ չունեն: «Շատ լավ աշխատում ենք, ադեկվատ մարդիկ են: Վարչապետին ես այսօր չէ, որ գիտեմ, մենք 12 թվին միասին աշխատել ենք: Ըմպես չէ, որ վարչապետին առաջի օրը տեսա»(https://armtimes.com/hy/article/151230):
Բալասանյանն, ինչպես ասում են ռուսները, держит нос по ветру:Այսինքն, քաղաքական ցանկացած իրավիճակում, նա միշտ որդեգրում է իշխանահաճո դիրքորոշում: Չմոռանանք, որ դեռևս 2018 թվականի հունիսի 18-ի ավագանու նիստում, երբ առաջարկվել էր Գյումրու պատվավոր քաղաքացիությունից զրկել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանին և ևս երկու անձի, Սամվել Բալասանյանն առանց երկմտանքի կողմ քվեարկեց իրեն Գյումրու քաղաքապետի աթոռին նստեցրած Սերժ Սարգսյանին՝ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցին: Նույն կերպ վարվեց նաև Ռոբերտ Քոչարյանի դեպքում: Ահավասիկ, ավագուն որոշումները: https://www.youtube.com/watch?v=EvS4QFdIKQM


Արխիվային այս փաստաթղթերի վեր հանումը նպատակ ունի ցույց տալու,որ Գյումրիում Փաշինյանի ֆորմալ պարտությունը կարող է հենց ֆորմալ էլ մնալ:
Եթե Փաշինյանի թիմն առերեւույթ պարտվել է,դա դեռ չի նշանակում,որ խաղն ավարտված է իրենց համար։ Բալասանյանը նոր կոմբինացիաներով կխաղա իշխանոսւթյունների հետ: Նրա անցած քաղաքական ուղին դրա վառ վկայությունն է:
Ինչ անելիք ունի ընդդիմությունը
Գյումրիում Փաշինյանի գյադակրատիայի պարտությունից պետք է ճիշտ ձեւով օգտվի ընդդիմությունը: Եթե ոչ, ապա կունենանք հայրենիքի փրկության տապալված շարժման կրկնօրինակը։Պարզ է,որ ՀՀ վարչապետի աթոռում հայտվածը պետք է սկսի Գյումրիում ստեղծված իրավիճակը իր օգտին շուռ տալ։ Այնպես որ,ընդդիմությունը պետք է արագ վերադասավորվի եւ դառնա իրավիճակի տերը: Մթնոլորտը դեռ բարենպաստ է:Գյումրու ավագանու ընտրություններում քաղաքական ոչ մի ուժ կեսից ավելի ձայն չի տարել։ Մեծ հավանականությամբ, կլինի կոալիցիա: Ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Զարթոնք» կուսակցությունը, որը Գյումրու ավագանու ընտրություններում երրորդ տեղն է զբաղցենել՝ 10%-ից մի փոքր ավելի ձայն գրանցելով, որոշակի դերակատարում կարող է ունենալ Գյումրու քաղաքապետի ընտրության հարցում: Թեև, այդ կուսակցության ներկայացուցիչ, նախկին ԱԱԾ-ական Վարդևան Հակոբյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, կոնկրետ դիրքորոշում չհայտնեց, ինչը շատ զարմանալի է:
Գյումրվա «գամբիտը» կարող է փոխել իրավիճակը և´ քաղաքում , և´ երկրում, եթե քաղաքական դերակատարները ունենան մինչև վերջ գնալու կամք, համառություն և քաղաքական դավանանք:
Լիլիթ Աղեկյան



