Գյումրիում չարաշահվել է վարչական ռեսուրսը․ Մա...

Գյումրիում նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրել ենք, որ իշխող ուժի թեկնածուն մեծ աջակցություն է ստացել կառավարությունից, Երևանի քաղաքապետարանից, իշխող թիմից և ունեցել է անարդարացի առաջընթաց, անարդարացի առավելություն մյուս թեկնածուների օգտին: Այս մասին ասուլիսում ասաց «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Մարիամ Հովեյանը։

«Հանրային հեռուստաընկերությունը կողմնակալություն է դրսևորել լուսաբանման ընթացքում, նախընտրական պաշտոնական  ժամանակահատվածից առաջ անհամաչափ լուսաբանում է  տեղի ունեցել, բնականաբար, ՔՊ օգտին։ Եղել է քարոզչություն, իշխանության ներկայացուցիչներն ավելի հաճախ են ելույթներ, հարցազրույցներ ունեցել,  Հ1-ի եթերով անգամ նրանց ֆեյսբուքյան ստատուստներն են ընթերցվել։ Սա վարչական ռեուրսերի չարաշահում է»,- ասաց Մ.Հովեյանը։

Մանրամասն՝ տեսանյութում: