Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Գյումրիի քաղաքապետարանի նկուղային հարկում՝ կոմունալ ծառայությանը պատկանող պահեստային հատվածում։ Աշխատել է ազդանշանային համակարգը և կոմունալ ծառայության աշխատակիցներին հաջողվել է արագ ահազանգել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն։
Ահազանգն ստացվել է 09։27-ին, Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատից դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է 09։41-ին, մարվել՝ 09։45-ին։ Մարզային փրկարարական վարչության տվյալներով՝ 15 քմ տարածքով պահեստում այրվել են 2 էլեկտրական սղոց, 4 ցերեկային լուսավորության ջահ, կենցաղային այլ իրեր։



