Գուրգեն Արսենյանը մանդատը վայր դնելու դիմում...

Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։ Այս մասին հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Մովես Հարությունյանը։

Արսենյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով 2021թ. հունիսի 20-ին :

Հիշեցնենք՝ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Գուրգեն Արսենյանը նշանակվլեու է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: