«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ սահմանամերձ Ճամբարակից և հարևան բնակավայրերից բազմաթիվ ծնողներ մեկնել են Արցախ՝ տեսակցելու զինվոր որդիներին: Սա այս տարածաշրջանից Արցախ մեկնող արդեն երրորդ խումբն է: Ինչպես մյուս մարզերում, այնպես էլ այստեղ հիմնադրամը հոգացել է ոչ միայն ծնողների ուղևորափոխադրումն ու ճանապարհածախսը, այլև առաջին անհրաժեշտության պարագաներով և սննդամթերքով լի ծանրոցներ է ուղարկել զինվորներին: Գագիկ Ծառուկյանը, ընդառաջ գնալով ճամբարակցիների խնդրանքին, նաև հոգացել է Ճամբարակի մարզադպրոցի գույքի հարցը: Այժմ պատանի սպորտսմեններն ունեն մարզական հմտությունները զարգացնելու բոլոր հնարավորությունները:



