«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ, Երևանում բնակվող զինծառայողների 200-ից ավելի ծնողներ ու հարազատներ հերթական անգամ ուղևորվել են Արցախ՝ իրենց որդիներին այցելության: Հիմնադրամը յուրաքանչյուր զինվորի համար առաջին անհրաժեշտության պարագաներով համալրված փաթեթներ է պատրաստել, իսկ ծնողներին ապահովել են ճանապարհի սնունդով ու անհրաժեշտ այլ պարագաներով:



