Գրպանահատները քաղաքին հայտնի նույն անձինք են....

Հայաստանում հանցագործությունների թիվն աճել է. 2018թ.-ին գրանցվել է հանցվագործությունների 22.551 դեպք, ինչը 11, 2 տոկոսով գերազանցում է 2017թ.-ի ցուցանիշը, այդ մասին այսօր Ազգային ժողովում ներկայացնելով Գլխավոր դատախազության 2018 թվականի գործունեության հաշվետվությունը, հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Պատասխանելով պատգամավորների հարցերին` Դավթյանը հանձնաժողով ինիստում խոսեց նաև գրպանահատության մասին.

«Գրպանահատության մասով շատ ահավոր վիճակ է. կարելի է ասել նույն անձինք, քաղաքին հայտնի նույն անձինք են, ովքեր ամեն օր, ամեն ժամ այդ գործն են անում, բայց տուժողները հաղորդում չեն տալիս՝ ամենատարբեր պատճառներով։ Պատահում է, որ 2 հազար, 3 հազար դրամ են տանում, բողոք չեն ներկայացնում, մտածում են էդ մի քանի հազար դրամը երևի իրենց պետք չի»։