Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հետաձգել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը` պահանջելով ՀՀ կառավարությունից մինչև սույն թվականի ապրիլի 3-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:
Politik.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բադասարյանն ասաց, որ Գրիգորյանին քաղաքացիական հիվանդականոց տեղափոխելու միջոցներ ձեռնարկելու նպատակով ստիպված են եղել ՄԻԵԴ դիմել` հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի նկատմամաբ կատարվող դասական խոշտանգման հանգամանքը.
«Դատարանը մոտ մուկուկես օրվա ընթացում մեզնից փասատաթղթեր պահանջեց, որոնք փաստում են, որ Գրիգորյանը կալանքի տակ է գտնվում, ունի հիվանդություններ, և գրանցված է բացասական դինամիկա: Փաստաթղթերը ուղարկելուց հետո դատարանը հարցում կատարեց ՀՀ Կառավարությանը, որպեսզի նա մեր ներկայցված փաստերի հետ կապված մինչև ապրիլի 2-3 ներկայացնի իր դիրորոշումը: Եթե Կառավարությունը մինչև նշված օրը ներկայացնի իր դիրքորոշումը, դատարանը այն կտրամադրի մեզ, որպեսզի մենք կամ այդ փաստերը ի գիտություն ընդունեք կամ ներկայացնենք մեր դիրքորոշումը: Դա է եղել հետաձգման պատճառը»:
Անդրադառնալով Գրիգորյանին նորից կալանավորելու որոշմանը` փաստաբանն ասաց, որ դա դիտարկում են որպես ոչ օրինաչափ դատական ակտ.
«Դեկտեմբերին մեր ներպետական դատարանը, հաշվի առնելով, որ ըստ էության`կալանքի հիմքերը բացակայում են, առավել ևս նման ծանր հիվանդությունների առկայության պահմաններում, օրինական դատական ակտ արձակեց, որով թույլատրեց գրավի դիմաց Գրիգորյանին ազատության մեջ լինել: Սակայն Վերաքննիչ դատարանը` դատախազի բողոքով, որոշեց նրան հետ ուղարկել կալանավայր: Գրիգորյանը հրաժարվեց ՄԻԵԴ դիմել` պատճառաբանելով, որ չի ցանականում Հայաստանին դատի տալ: Սակայն երբ կալանավայրում մարդը դանդաղ մահանում էր, և նրա նկատմաբ ուղղակի խոշտանգում էր տեղի ունենում տվեց իր համաձայնությունը: Այժմ այդ գործառույթը ՄԻԵԴ-ի տիրույթում է: Պետությունն էլ պոզիտիվ պարտավորություն ունի կալանքի տակ գտնվող մարդկանց նկատմամբ` խոշտանգումներ և հիվանդությունների բացասական դինամիկա թույլ չտալու համար»:
Փաստաբանի հավաստմամբ`այսօր Գրիգորյանը օրական ստանում է 100 միավոր ինսուլին, իսկ արյան մեջ գլյուկոզան 16-25 միավոր է, մինչդեռ երբ նախորդ տարի հունիսին վերջինիս ձերբակալեցին, թեպետ նա ուներ շաքարային դիաբետ, երբևիցե ինսուլին չի ստացել, իսկ գլյուկոզան եղել է 6-ից 8 միավոր.
«Միջազգային իրավական ակտով` դա փաստում է անձի կյանքին վտանգ սպառնալու մասին: Նման պայմանններում կալանքի տակ պահելը կարծում եմ` անթույլատրելի է: Ամիսներ շարունակ բարձրաձայնում ենք, որ նման հիվանդություններով անձին իրավուքն չունեն պահել կալանքի տակ և պետական լիազոր մարմինները անուշադրության են մատնում: Դրա պատասխանատուն այսօր Հայաստանի հանրապետությունն է»:
Լևոն Բաղդասրյանը նաև նշեց, որ այստեղ թոքի քաղցկեղի և շաքարային դիաբետի բուժման մասին խոսք լինել չի կարող, պարզապես դեղորայքով փորձում են ցավազրկել:
Աննա Հովհաննիսյան



