Գրիգորյանի առողջական վիճակը միջին ծանրության...

ՀՀ վերաքննիչ դատարանը Նարինե Հովակիմյանի նախագահությամբ մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ուժի մեջ թողնելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։ 

Այսպիսով ամբաստանյալն, ով այժմ բուժում է ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում, կշարունակի մնալ  կալնքի տակ:

ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին Politik.am-ի հետ զրույցում չմեկնաբանեց, թե արդյոք Գրիգորյանի առողջական վիճակը համատեղելի է կալանքի հետ:

Նա նշեց, որ Գրիգորյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության, ինչը պայմանվորված է նրա հիմնական հիվանդության սրացումով. «Վեջինիս խրոնիկական հիվանդություններից մեկը` շաքարային դիաբետը սրվել է, ունի շաքարի բավականին բարձր ցուցանիշ: Մեր նպատակը այն է, որ այդ ցուցանիշը բերենք որոշակի կոնպենսացիայի»,- ասաց ԲԿ-ի տնօրենը: