Գրիգորի Խաչատուրովը կկալանավորվի

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը երկու ամսով կկալանավորվի։

Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը և Խաչատուրովի նկատմամբ կիրառել կալանք խափանման միջոցը՝ երկու ամիս ժամկետով: Տեղեկությունը հաստատել են դատախազությունից։

Հիշեցնենք, որ Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Տիգրան Դավթյանի գլխավորությամբ, մերժել էր: