Գրենլանդիայի ընտրություններում հաղթում է «Դեմ...

Ընդդիմադիր Demokraatit («Դեմոկրատներ») կուսակցությունը, որը հանդես է գալիս անկախության հանրաքվեի օգտին, Գրենլանդիայի ընտրություններում հաղթում է 29,9 տոկոսով։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով պաշտոնական տվյալներին։ Valg.gl կայքի տվյալների համաձայն՝ նրան հաջորդող վարկանիշային ընդդիմադիր կենտրոնամետ ​​Naleraq կուսակցությունը, որը ձգտում է կղզու շուտափույթ անկախությանը, հավաքել է 24,1 տոկոս: Երրորդը Inuit Ataqatigiit-ն է, որը նախորդ խորհրդարանական ընտրություններում 31 պատգամավորական մանդատներից ուներ 12-ը։ Այս քաղաքական ուժը, ինչպես նաեւ Siumut-ը (խորհրդարանում ուներ 10 մանդատ), աջակցում են անկախության հանրաքվեի անցկացմանը, սակայն դեռեւս չեն որոշել համաժողովրդական հարցման ժամկետը։ Դանիայի հետ 2009թ. համաձայնությամբ Գրենլանդիան կարող է անկախություն ձեռք բերել, բայց միայն հանրաքվեի անցկացումից հետո։ Թեեւ Գրենլանդիայում լայնորեն տարածված է «լիակատար ինքնիշխանության» աջակցությունը, ոմանք վստահ չեն, թե ինչ կնշանակի դա կղզու պաշտպանության եւ տնտեսության համար, եթե նա որոշի գործել ինքնուրույն, նշվել է հրապարակման մեջ։